Լրագրող Մաուրիցիո Պետրան, որը մեղադրել է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային անօրինական խաղադրույքների մեջ և նաև լրագրող Ֆաբրիցիո Կորոնայի տեղեկատվության ենթադրյալ աղբյուրն է, ներողություն է խնդրել ֆուտբոլիստից։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել նրանից այս սխալի համար։ Ես սխալվեցի նրան նշելով։ Շփոթված եմ, քանի որ վերջին ժամանակներս շատ են խոսում նրա մասին»,- Պետրայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շկիրան։
Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, «Ինտերի» կիսապաշտպան Բարելան հայտարարեց, որ դատական գործընթաց կսկսի անօրինական խաղադրույքների գործին իր մասնակցության մասին կեղծ տեղեկատվության տարածման պատճառով:
Իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ խաղադրույքների սկանդալում կարող է ներգրավված լինել մոտ 50 մարդ։ Կասկածյալների ցուցակում ընդգրկվել էր նաև Բարելան։
























































