«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է Իտալիայի առաջնությունում հաղթանակի գլխավոր հավակնորդին.
«Երբ ես աշխատում էի «Յուվենտուսում», Անտոնիո Կոնտեն և ես եվրոպական մրցաշարերի բացակայությամբ մրցաշրջանում չեմպիոն էինք դարձել:
Փորձը ցույց է տալիս, որ եվրոպական մրցաշարերի բացակայությունն առավելություն է։ Այդ իսկ պատճառով «Յուվենտուսին» համարում եմ մրցաշրջանի ֆավորիտը»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Յուվենտուսը» կհանդիպի «Միլանի», իսկ «Ինտերը»՝ «Տորինոյի» հետ։
























































