Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ հիացած է «Բրայթոնի» խաղով՝ Ռոբերտո դե Զերբիի գլխավորությամբ: Թիմերը շաբաթ օրը կհանդիպեն Պրեմիեր լիգայի շրջանակում․
«Դե Զերբին «Բրայթոնը» վերածում է թոփ-ակումբի. ՄաքԱլիսթերն ու Քոլվիլը հեռացան, բայց թիմը շարունակում է ֆուտբոլ խաղալ ամենաբարձր մակարդակով։
Իհարկե, նրանք ունեն շատ այլ որակյալ խաղացողներ, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նման մարզչի հետ նրանք էլ ավելի լավ տեսք կունենան։
«Բրայթոնը» զարմանալի բաներ է անում։ Թիմը հավատարիմ է իր ոճին ցանկացած իրավիճակում, ես սիրում եմ հետևել այդ թիմի խաղին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։