«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որպես իր հետնորդ տեսնում է Ռոբերտո Դե Զերբիին, ով գլխավորում է «Բրայթոնը»։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Բրայթոն» — «Մանչեսթեր Սիթի» նախորդ մրցաշրջանի հանդիպումից հետո Գվարդիոլան, անցնելով մրցակցի մի շարք փոխարինողների կողքով, դիմել է ճայերի երեք խաղացողների։
«Նա «Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մարզիչն է»,- ասել է Գվարդիոլան՝ ցույց տալով Դե Զերբիին:
Հիշեցնենք, որ Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորել է նախորդ տարվա սեպտեմբերին։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։ Թիմերն այսօր կհանդիպեն Մանչեսթերում ԱՊԼ-ի շրջանակում։