Ժոան Լապորտան ցանկանում է, որ Ֆլորենտինո Պերեսը ներկա գտնվի հաջորդ Կլասիկոյին:
Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։
«Ես և Ֆլորենտինոն լավ հարաբերություններ ունենք։ Չգիտեմ՝ նա կգա «Կամպ Նոու», թե ոչ, նա չեկավ նախորդ անգամ։
Ես կցանկանայի, որ նա գար, քանի որ Կլասիկոն աշխարհի լավագույն շոուն է։ Երկու ակումբների համար էլ հիանալի կլիներ, եթե հանդիպման ժամանակ նրանց ներկայացնեին իրենց նախագահները»,- ասել է «Բարսայի» նախագահը Catalunya Ràdio-ի եթերում:
























































