«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն այս տարի այլևս չի կարողանա խաղալ:
Ֆուտբոլիստը ուսի վնասվածք է ստացել Շոտլանդիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ի ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի դեմ խաղում։
Լրագրող Ջեյմս Փիրսի խոսքով՝ պաշտպանն այժմ պետք է ուսի վիրահատության ենթարկվի։
Սպասվում է, որ Ռոբերտսոնի ապաքինումը կտևի առնվազն 12 շաբաթ: