«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գիտի, թե ով է լինելու թիմի հաջորդ գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է telegraph.co.uk-ը։
Ըստ աղբյուրի՝ նախորդ մրցաշրջանում «Բրայթոնի» հետ արտագնա հանդիպման ժամանակ իսպանացի մասնագետը մրցակցի ֆուտբոլիստներից մի քանիսին ասել է . «Նա «Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մարզիչն է։
Այս խոսքերի ժամանակ Գվարդիոլան ցույց է տվել «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին։
























































