«Ալ-Իթիֆակը» մտադիր է պայմանագիր կնքել Ջեսի Լինգարդի հետ։
30-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար սաուդյան ակումբը, որը մարզում է Սթիվեն Ջերարդը, կարող է բաժանվել Վիտինյոյից և շվեդ կիսապաշտպան Ռոբին Կուայսոնից։
Սաուդյան Արաբիայի լիգայի կանոնակարգի համաձայն՝ խաղի հայտացուցակում կարող են ընդգրկվել առավելագույնը 8 օտարերկրացիներ, մինչդեռ «Ալ-Իթիֆակը» ներկայումս ունի 10 արտասահմանցի խաղացող:
Լինգարդը մոտ մեկ ամիս է, ինչ մարզվում է «Ալ-Իթիֆակի» կազմում։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Նոթինգեմ Ֆորեսթը»:
























































