«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը հայտնել է, որ բանակցություններ է վարում միլանյան ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
«Ես քննարկում եմ իմ նոր պայմանագիրը «Ինտերի» հետ։ Մենք բանակցում ենք, և ես կցանկանայի մնալ այստեղ։ «Ինտերում» ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- Դումֆրիսի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դումֆրիսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվել 2021 թվականին ՊՍՎ-ից։ Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 105 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
























































