«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին։
«Մենք Օսիմհենի հետ օգոստոսին բանավոր պայմանավորվեցինք նոր պայմանագրի շուրջ։ Հետո, եթե նրա կողմից ինչ-որ բան փոխվի… կյանքը շարունակվում է։
Վիկտորի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին, ժամանակ միշտ կա։ Հիշեք, որ ես Կալիդու Կուլիբալիին վաճառեցի «Չելսիին» պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ»,- Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիգերիացի հարձակվողի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
























































