«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է նորից գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է պորտուգալացուն հրավիրելու տարբերակը 2024 թվականի ամռանը, երբ կավարտվի պայմանագիրը ակումբի ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։
Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին:
Հոկտեմբերի 17-ին Sky Sports Italia-ն հայտնել էր, որ Մոուրինյուն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ռոման»: 8 խաղից հետո «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 11 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։
























































