Մադրիդի «Ռեալը» ծրագրում է հաջորդ ամառ վերադարձնել Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնում և նրան տեսնում է որպես Կարլո Անչելոտիի գլխավոր փոխարինողի, հայտնում է Mundo Deportivo-ն։
Սպասվում է, որ Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդը և կզբաղեցնի Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը, իսկ իսպանական ակումբն արդեն փնտրում է նրան փոխարինող:
Մայրաքաղաքային ակումբում Մոուրինյուի անունը շրջանառվում է որպես բոլոր թեկնածուների մեջ ամենանախընտրելին։ Պորտուգալացի մարզիչը ներկայումս գլխավորում է «Ռոման», սակայն, ամենայն հավանականությամբ, կհեռանա, երբ ամռանը ավարտվի նրա պայմանագրի ժամկետը:
Ավելի վաղ մամուլում «Ռեալի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներից ֆավորիտ էր համարվում Խաբի Ալոնսոն «Բայերից», իսկ վերջերս ԶԼՄ-ներում շրջանառվում էին նաև Զինեդին Զիդանի վերադարձի մասին լուրերը։
























































