ԱԱ-2030-ի հանդիպումների մեծ մասը կարող է կայանալ Իսպանիայում՝ չնայած հոբելյանական մրցաշարը հյուրընկալող վեց երկրներին։
Իսպանական Cadena SER-ի տվյալներով՝ բացի Հարավային Ամերիկայում մեկնարկային երեք խաղերից, ՖԻՖԱ-ն դիտարկում է 2030 թվականի Աշխարհի առաջնության համար 18 մարզադաշտ օգտագործելու հնարավորությունը։
Դրանցից 10-ը կգտնվեն Իսպանիայում, չորսը՝ Մարոկկոյում, երեքը՝ Պորտուգալիայում, ևս մեկը կընտրվի Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ակնկալում է, որ 2030 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։
Հաղորդվում է, որ իսպանական հայտը անպայման կներառի «Ռեալի», «Ատլետիկոյի», «Բարսելոնայի», «Էսպանյոլի», «Վալենսիայի», Սևիլիայի Օլիմպական, «Աթլետիկի» և «Ռեալ Սոսյեդադի» մարզադաշտերը։
Հիշեցնենք, որ հոբելյանական աշխարհի առաջնությունը կանցկացվի վեց երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Մարոկկո, Ուրուգվայ, Արգենտինա և Պարագվայ):
























































