«Միլանի» երրորդ դարպասապահ Անտոնիո Միրանտեն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի իր տեղը «ռոսոներիների» մեկնարկային կազմում՝ Ա Սերիայի 9-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ տնային խաղում։
40-ամյա ֆուտբոլիստը կարող է իր առաջին խաղն անցկացնել այս մրցաշրջանում, քանի որ միլանցիների հիմնական դարպասապահ Մայք Մանյանը որակազրկված է, իսկ Մարկո Սպորտիելոն վնասվածք ունի։
«Միլան» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ Միլանում։ Խաղի սկիզբը՝ 22։45։
























































