«Ալ-Հիլալը» կարող է փոխհատուցում ստանալ թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի համար, որը ֆուտբոլիստը ստացել է Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում (0:2):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին երկար ժամանակ բաց է թողնելու ծնկի առաջային խաչաձև կապանների վնասվածքի և մենիսկի պատռվածքի պատճառով։
Ըստ RMC Sport-ի՝ «Ալ-Հիլալը» կարող է ակտիվացնել ՖԻՖԱ-ի կողմից «ակումբային պաշտպանություն» տարբերակը, որը թույլ կտա մասնակի փոխհատուցում ստանալ ֆինանսական կորուստների համար ազգային հավաքականում հանդես գալու ժամանակ վնասվածք ստացած ֆուտբոլիստից:
Փոխհատուցման չափը կկազմի 7,5 մլն եվրո։ Սա չի ծածկի բրազիլացու աշխատավարձի նույնիսկ մեկ ամսվա գումարը։ Նեյմարը տարեկան վաստակում է 106 միլիոն եվրո։
























































