«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկոն վստահ է, որ թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին իր հրաժեշտի խաղը կանցկացնի ակումբի կազմում։
«Մեսսին ակումբի պատմության ամենամեծ կուռքն է։ «Բարսելոնան» ունեցել է այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռոնալդոն և Կրոյֆը, բայց արգենտինացին, թերևս, ամենամեծն է: Կարծում եմ՝ նոր մարզադաշտում խաղ կլինի, երբ այն պատրաստ լինի»,- Դեկուի խոսքն է մեջբերել Lance-ը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։
























































