«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան խոսել է այն դժվարությունների մասին, որոնք միլանյան ակումբը ունեցել է նախորդ մրցաշրջանում, երբ փորձում էր երկարաձգել պայմանագիրը Միլան Շկրինյարի հետ։ Արդյունքում՝ ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ։
«Շկրինյարը սկզբում այնպես էր վարվում, կարծես ցանկանում էր նոր պայմանագիր կնքել մեզ հետ, բայց իրականում պարզվեց, որ նրա մտքերն այլ ակումբի հետ էին:
Ես հիասթափված էի Միլանի պահվածքից։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ինտերի նկատմամբ։ Մենք նրան մի քանի լուծում ենք առաջարկել, այդ թվում՝ փոխհատուցման չափի վերաբերյալ։ Սակայն նա միշտ մերժում էր մեզ»,- Մարոտայի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
























































