«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
«Ես երկար ժամանակ ընկերություն եմ անում Լեոյի հետ։ Նրա՝ ԱՄՆ տեղափոխվելու հարցը վաղուց էր ծրագրված։ Նա վաղուց էր խոսում այս մտքի մասին։
Միակ բանը, որ փոխվեց, ՊՍԺ-ում անցկացրած երկու տարիներ էին, որոնք հավանաբար պետք է լինեին «Բարսելոնայում»: Ես բանակցություններին չեմ մասնակցել. ակնհայտ է, որ Մեսսին ակումբի պատմության ամենամեծ կուռքերից մեկն է։ Նա այժմ երջանիկ է, և դա այն է, ինչին, կարծում եմ, նա պետք է ձգտեր իր կարիերայում:
«Բարսելոնա» վերադառնալը հրաշալի կլիներ, քանի որ նա պատմության լավագույն խաղացողն է, բայց ամեն ինչ ստացվեց այսպես, և դուք կարող եք տեսնել, որ նա երջանիկ է: Սա ամենակարևորն է»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի հուլիսին ազատ խաղացողի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերը:
Այս մրցաշրջանում 36-ամյա արգենտինացին անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































