Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը նախատեսում է ընդլայնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեթքլիֆը մոտ է ակումբի 25% բաժնետոմսերը 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելուն։
Ըստ The Times-ի՝ Գլեյզերների ընտանիքի հետ Ռեթքլիֆի բանակցությունների կարևոր մասը եղել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի արդիականացման և հնարավոր ընդլայնման անհրաժեշտությունը:
Ռեթքլիֆը կուսումնասիրի մարզադաշտի՝ մինչև 90,000 հանդիսական ընդունելու համար տրիբունաների ընդլայնման հնարավորությունը: Այժմ այն կարող է տեղավորել 74310 հանդիսական։