30-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ով հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթներով, կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողի խոսքով՝ անգլիացու աշխատավայրը կլինի «Ալ Իթթիֆակը»։ Կողմերը պայմանագիր կկնքեն հաջորդ տարվա հունվարին։ Վերջերս Ջեսին մարզվում էր այս ակումբի մարզաբազայում։
Անցած մրցաշրջանում Լինգարդը խաղում էր Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում։