«Բարսելոնայի» և Դանիայի հավաքականի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կիսվել է մրցաշրջանի սկզբում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղի մասին իր կարծիքով։
«Զայրացնող է, երբ տեսնում ես, թե ինչ արդյունքներ է նա ցույց տալիս և ինչի է հասնում: Վերջին շրջանում նա գրեթե միշտ գոլ է խփում ու վճռում հանդիպումների ելքը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե նա քանի գոլ է խփել մինչ այժմ»,- Քրիստենսենի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բելինգեմը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Քրիստենսենը մասնակցել է ութ խաղի, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































