«Ալ Նասրի» գործադիր տնօրեն Մարսելո Սալազարը TZ-ին տված հարցազրույցում խոսել է Սադիո Մանեի տեղափոխության մասին.
-«Բավարիան» երախտապարտ է ձեզ այն բանի համար, որ ամռանը մոտ 30 միլիոն եվրոյով գնեցիք Մանեին։ Ինչու՞ շատ վճարեցիք:
— Նախ, այդ գումարները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Ես դրանք չեմ քննարկի: Մենք շատ ուրախ ենք, որ Սադիոն մեզ հետ է, բայց այն, ինչ մտածում է «Բավարիան», իմ վերահսկողությունից դուրս է։
Մանեն համաշխարհային մակարդակի աստղ է, ֆանտաստիկ տաղանդավոր խաղացող: Եթե «Բավարիայում» ինչ-որ բան չստացվեց, դրա պատճառները կային: Հենց «Բավարիան» պետք է պարզի, թե ինչու Սադիոն չկարողացավ ցուցյ տալ իր լավագույն ֆուտբոլը: Բայց խաղացողը ևս պետք է գնահատական տա։
— Ի՞նչ տպավորություն ունեք Մանեի մասին:
-Սկզբում թվում էր, թե նա այնքան էլ ուրախ չէ «Բավարիայից» հեռանալու համար։ Բայց հիմա նա երջանիկ է։ Առաջին օրը նա լայն ժպտաց, և այժմ մենք տեսնում ենք այս լայն ժպիտը ամեն օր և՛ մարզումների, և՛ խաղերի ժամանակ: Նա ընդունեց նոր մարտահրավերը։