Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկը։
1 րոպե անց Արմանդո Բրոյան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
«Չելսին» 7 խաղից հետո վաստակած 8 միավորով 11-րդ տեղում է։