Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահ չէ, որ հարձակվող Դուշան Վլահովիչը կմասնակցի Ա Սերիայի` «Տորինոյի» հետ խաղին։
Ֆուտբոլիստը մեջքի հետ կապված խնդիրներ ունի. Սերբը չի մասնակցել Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպմանը (0:0):
23-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում դարձել է 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ա Սերիայի 7 տուրից հետո Յուվեն 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։
























































