Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ առաջնությունը լավ է ընթանում առանց արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի։
«Մեսսիի և Ռոնալդուի հեռանալը Լա Լիգայից մեզ համար շա՞տ գումար արժեցավ: Ոչ Իրականությունն այն է, որ երբ Մեսսին պատրաստվում էր հեռանալ և մնաց ևս մեկ տարի, մենք բանակցում էինք Լատինական Ամերիկայում տեսալսողական իրավունքների մասին, և նրանք ոչինչ չասացին:
Երբ ինչ-որ մեկը կնքում է յոթ տարվա հեռուստատեսային պայմանագիր, նրանք չգիտեն, թե ովքեր են լինելու խաղացողները: Ակումբներն ու մրցումները ավելի կարևոր են, քան խաղացողները: Մենք 10%-ով աճեցինք առանց Մեսսիի և Ռոնալդուի։ Աշխարհը պետք է իմանա, որ միշտ կգտնվեն գերազանց խաղացողներ, որոնք կխաղան առաջնությունում, ինչպիսիք են Վինիսիուսը և Յամալը մեր դեպքում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Ole-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին 2021 թվականի օգոստոսին հեռացավ կատալոնական «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ, իսկ Ռոնալդուն 2018 թվականի հուլիսին «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս»։
























































