«Անդերլեխտը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի հետ պայմանագիր կնքելու մասին։ 30-ամյա բելգիացին երեք տարվա պայմանագիր է կնքել:
«Շատ ուրախ եմ «Անդերլեխտի» հետ պայմանագիր կնքելու համար։ Ես ուզում էի ընտանիքիս հետ վերադառնալ Բելգիա։ Ես շատ էի ցանկանում լինել այս ակումբի մի մասը և անհամբեր սպասում եմ բոլորի հետ ծանոթանալուն»,- ասել է Ազարը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 4,5 միլիոն եվրո, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի ամռանը։