Սեպտեմբերի 3-ին Լա Լիգայի 4-րդ տուրի խաղում «Օսասունան» ընդունել է «Բարսելոնային»։ Խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 23:00-ին:
Կիսապաշտպան Գավին, որի համար սա կատալոնական ակումբի կազմում 100-րդ հանդիպումն է, խաղադաշտ դուրս եկավ «Բարսայի» մեկնարկային կազմում։
Ըստ Opta-ի, Գավին 2004 թվականին կամ ավելի ուշ ծնված առաջին խաղացողն է, որը 100 հանդիպում է անցկացրել եվրոպական թոփ 5 լիգաներից մեկում հանդես եկող ակումբի կազմում:
























































