Լա լիգայի երրորդ տուրում «Ատլետիկոն» 7:0 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»:
Դուբլի հեղինակ է դարձել Ալվարո Մորատան։ Մեկական անգամ աչքի են ընկել Անտուան Գրիզմանը, Մեմֆիս Դեպայը, Նաուել Մոլինան, Անխել Կորեան և Մարկոս Լյորյենտեն։
Այս հանդիպումից հետո «Ատլետիկոն» 7 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ռայո Վալեկանոն» 6 միավորով 8-րդ տեղում է։