«Բարնլին» բանակցություններ է վարում հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողն ինքը խոսել է թիմ տեղափոխվելու պատրաստակամության մասին։ Պրեմիեր լիգա վերադարձն առաջնահերթություն է Օրիգիի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»:
Ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով 2022 թվականի հուլիսին։