Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ վեց շաբաթ, հայտնում է Marca-ն:
Աղբյուրը հայտնում է, որ բժշկական ծառայությունների կանխատեսման համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի խաղացողը կկարողանա կրկին խաղադաշտ դուրս գալ հոկտեմբերի 8-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում (1:0): Կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման 18-րդ րոպեին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































