Իտալական Տոսկանիա նահանգի նահանգապետ Էնրիկո Ռոսին հաղորդել է կորոնավիրուսի բարեհաջող բուժման մասին: Հաջողությամբ բուժում անցած առաջին վարակվածը C Սերիայի «Պիանեզե» ակումբի ֆուտբոլիստներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմի երեք խաղացողներ և մեկ աշխատակից վարակվել էին կորոնավիրուսով:
«Սիենայի համալսարանական հիվանդանոցի ներկայացուցիչները պատմեցին ինձ 23-ամյա ֆուտբոլիստի լիակատար բուժման մասին», — մեջբերում է Ռոսիին Virgilio-ն:
Մարտի 8-ի դրությամբ Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7375 դեպք, մահացել է 366 մարդ: