«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ երկար ժամանակ հանդես է եկել «Չելսիում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել ձախ պաշտպանին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: «Կարմիր սատանաները» խաղացող են փնտրում, քանի որ Լյուկ Շոուն մի քանի ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով: Նրա փոխարինող Տայրել Մալասիան նույնպես շարունակում է ապաքինվել նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակներից մեկը Ալոնսոն է, իսկ «Բարսելոնան», ըստ Mundo Deportivo-ի, պատրաստ է վարձակալական հիմունքներով բաց թողնել Ալոնսոյին։