Սաուդյան Արաբիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է իր նշանակման մասին։
«Ես ստանձնել եմ մի հետաքրքիր նոր նախագիծ, որը հիմնված է ազգային ֆուտբոլի սեկտորի, երիտասարդ տաղանդների և ապագա սերունդների զարգացման վրա, որոնք միշտ հոգեհարազատ են եղել ինձ համար:
Կարծում եմ, որ այս նշանակումը իտալական ֆուտբոլի կարևորության ճանաչումն է, և ես հպարտությամբ կշարունակեմ աշխարհին հասցնել մեր իտալական մշակույթը:
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան երախտագիտություն է ցուցաբերել այն աշխատանքի համար, որը ես կատարել եմ տարիների ընթացքում՝ ինձ ընտրելով ազգային հավաքականի գլխավոր մարզչի նման հեղինակավոր պաշտոնում»,- գրել է Մանչինին։
Նախկինում Մանչինին մարզել է Իտալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ հաղթել է Եվրո-2020-ում, սակայն չի կարողացել նվաճել 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։