Գանայի հավաքականի և «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմում»։
Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Գանացի ֆուտբոլիստն «Այաքս» էր տեղափոխվել 2020 թվականին դանիական «Նորդշելանդից»՝ 9 մլն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 45 հանդիպում է անցկացրել նիդեռլանդական թիմի կազմում՝ դառնալով 20 գոլի հեղինակ։
























































