«Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Նապոլի»:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկում են գործարքի վերջնական մանրամասները։ Գերմանական ակումբի մարզական տնօրենը հաստատել է հնարավոր տրանսֆերը:
2022/2023 մրցաշրջանում Լինդստրյոմը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Նապոլին» մոտ է նաև թիմի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիրը երկարաձգելուն։