Ա սերիայի 2-րդ տուրում «Յուվենտուսը» ընդունել էր «Բոլոնյային» և 1-1 ավարտեց հանդիպումը։
24-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ֆերգյուսոնը։ 52-րդ րոպեին Վլահովիչը գոլի հեղինակ դարձավ, սակայն մրցավարը չարձանագրեց այն VAR-ին դիմելուց հետո։
Այնուամենայնիվ, խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Վլահովիչը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Յուվեն» 4 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բոլոնյան» 1 միավորով՝ 14-րդ։