Օգոստոսի 27-ին Լա Լիգայի 3-րդ տուրի խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»։
Այս պահին կատալոնական ակումբը հաղթում է 4-3 հաշվով։
12-րդ րոպեին Գավին խփեց այս խաղում առաջին գոլը, իսկ Լամինե Յամալը գոլային փոխանցում կատարեց նրան։
16 տարեկան 45 օրական հասակում Յամալը դարձավ 21-րդ դարում Լա Լիգայի խաղում ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը։ Նա գերազանցեց «Բարսելոնայի» մեկ այլ խաղացողի՝ Անսու Ֆատիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Յամալը ևս մեկ գոլային փոխանցում է կատարել այս խաղում՝ օգնելով աչքի ընկնել Լևանդովսկուն։