Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջո Քոուլը խոսել է կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի՝ «Տոտենհեմ» տեղափոխության մասին։
«Որքան շատ եմ մտածում այս տրանսֆերի մասին, այնքան ինձ թվում է, որ նա կարող է լինել ամառվա լավագույն ձեռքբերումը»,- Քոուլի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
26-ամյա անգլիացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմ» է տեղափոխվել «Լեսթերից»: Նա Պրեմիեր լիգայի 3 հանդիպում է անցկացրել «Տոտենհեմի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։