«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վնասվածք ստացած Լյուկ Շոուին փոխարինել Մարկ Կուկուրելյայով։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիացիները կապ են հաստատել «Չելսիի» հետ՝ իսպանացու հնարավոր վարձակալության պայմանները ճշտելու համար։ Նրանք դեռ ոչ մի առաջարկ չեն արել։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախ պաշտպանի դիրքի համար ևս երկու տարբերակ ունի։ Ակումբը դիտարկում է ոչ այդքան բարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողների տարբերակները։
Կուկուրելյան նախորդ մրցաշրջանումՊրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։