«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) արդեն նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին, որը սկանդալի կենտրոնում է հայտնվել կանանց աշխարհի առաջնության եզրափակչից հետո։
Ռուբիալեսը ոսկե մեդալի հանձնման արարողության ժամանակ համբուրել է իսպանացի Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը, իսկ ավելի ուշ քննադատությունների ֆոնին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
«Կցանկանայի կարծիքս հայտնել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող իրավիճակի մասին։ Նախ ուզում եմ իմ անվերապահ աջակցությունը հայտնել Ջենի Հերմոսոյին և մնացած խաղացողներին այն ամենում, ինչի միջով նրանք անցնում են։
Ուզում եմ նաև դատապարտել RFEF-ի նախագահի անընդունելի պահվածքը։ Վերջում ուզում եմ ափսոսանքս հայտնել առ այն, որ ոչ ոք չի խոսում աշխարհի առաջնությունում հաղթանակի մասին։ Հուսով եմ, որ ես պարզ արտահայտվեցի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: