Իտալական «Միլանը» վերսկսել է բանակցությունները «Պորտուի» հետ՝ հարձակվող Մեհդի Տարեմիի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին իրանցի ֆուտբոլիստի նկատմամբ իտալական գրանդի հետաքրքրության մասին։
31-ամյա Տարեմին Պորտուգալիայի առաջնությունում հանդես է գալիս 2019/2020 մրցաշրջանի սկզբից։ Մինչև Պորտու տեղափոխվելը իրանցին մեկ մրցաշրջան է անցկացրել «Ռիո Ավե» ֆուտբոլային ակումբում։
2022/2023 մրցաշրջանում Մեհդին «Պորտուի» կազմում 33 հանդիպում է անցկացրել ազգային առաջնությունում, որոնցում դարձել է 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։