Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 3-րդ տուրի արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Բորնմուտին»։
Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ լոնդոնյան թիմի։
Լոնդոնցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Ջեյմս Մեդիսոնը և Դեյան Կուլուշևսկին։
«Տոտենհեմը» երեք խաղից հետո վաստակել է 7 միավոր։ «Բորնմուտն» իր ակտիվում ունի 1 միավոր։