Կևին դե Բրույնեն խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Ոսկե գնդակի» մրցանակը ստանալու հնարավորության մասին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին հարցրել են, թե Էրլինգ Հոլանդ, Վինիսիուս Ժունիոր և Կիլիան Մբապե եռյակից ով է առաջինը նվաճելու «Ոսկե գնդակը»:
-Ես առաջին տեղում կնշեմ Էրլինգին, երկրորդում՝ Վինիսիուսին, երրորդում՝ Մբապեին։
-Ինչու՞ այդպես:
— Որովհետև ես չգիտեմ, թե ինչ կլինի Մբապեի հետ այս տարի։ Նաև կարծում եմ, որ ՊՍԺ-ում «Ոսկե գնդակը» նվաճելը ավելի դժվար է։ Խոսակցություններ կան, որ նա տեղափոխվում է Մադրիդ։ Եթե այո, ապա նրան կտեղափոխեմ առաջին տեղ։ Իսկ Էրլինգը կարող է հաղթել այն այս տարի,- ասել է դե Բրույնեն Sky Sports-ին։
























































