Հարձակվող Սերդար Ազմունը «Բայերից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այն ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
Հռոմեական ակումբում 28-ամյա իրանցի ֆուտբոլիստը հանդես կգա 17-րդ համարի մարզաշապիկով։