«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին ասել է, որ պատրաստ է տեղափոխվել Հռոմ։
Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին զանգահարել է Մոուրինյուին և տվել իր համաձայնությունը հռոմեական թիմ տեղափոխվելու համար։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Չելսիի» և «Ռոմայի» սեփականատերերը հանդիպում են անցկացրել, և այն դրական է ավարտվել։