«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժարվել է մեկնաբանել Մեյսոն Գրինվուդի հետ կապված իրավիճակը, որը վերջերս կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ։
«Մենք և մեր թիմը այնտեղ չենք, որտեղ ցանկանում ենք լինել: Ես շատ գործ ունեմ։ Ես ուշադրություն եմ դարձնում միայն իմ թիմին և այն խաղացողներին, որոնց ունեմ։
Ցանկանու՞մ եմ, որ Գրինվուդը վերադառնա թիմ: Ես պատրաստ եմ խոսել միայն մեր խաղի և մեր կազմի մասին»,- «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Գրինվուդը չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի քան 18 ամիս այն բանից հետո, երբ ձերբակալվել էր բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով: 21-ամյա ֆուտբոլիստի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր 2023 թվականի փետրվարին, սակայն նա դեռևս հեռացված էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից և խաղերից։