Իսպանական ակումբները սկսել են զանգվածաբար իրենց աջակցությունը հայտնել Իսպանիայի կանանց ազգային հավաքականի խաղացող Ջեննի Հերմոսոյին այն բանից հետո, երբ այսօր RFEF-ի ղեկավար Լուիս Ռուբիալեսը հրաժարվել է հրաժարական տալ։
Մադրիդի «Ռեալն» ու «Էսպանյոլը» հանդես են եկել աջակցության ուղերձներով։ «Բարսելոնան» իր կոչում դատապարտել է Ռուբիալեսի պահվածքը։ Նույն կերպ հայտարարություն է տարածել նաև «Սևիլիան»։
Հիշեցնենք, որ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո Ռուբիալեսը մրցանակաբաշխության ժամանակ համբուրել է Հերմոսոյի շուրթերը։
Սպասվում էր, որ այսօր Ռուբիալեսը հրաժարական կտա, սակայն նա հրաժարվեց դա անել։