Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել է «Ֆեներբահչե»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա խորվաթը պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ «Ֆեներբահչեն» դարպասապահի համար վճարել է մոտ 7 մլն եվրո։
Լիվակովիչը Զագրեբի «Դինամոյում» էր հանդես գալիս 2015 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 290 հանդիպում, բաց է թողել 233 գոլ և 135 անգամ անառիկ է պահել դարպասը։