Իսպանական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Դարպասապահի նոր համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։
31-ամյա Տեր Շտեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է։ Գերմանացի դարպասապահը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին։ Տեր Շտեգենի տրանսֆերի համար կատալոնացիները վճարել են 12 միլիոն եվրո։
Տեր Շտեգենը «Բարսելոնայի» հետ նվաճել է 16 տիտղոս՝ հինգ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և մեկ անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։