«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը համաձայնել է տեղափոխվել «Ալ Իթիհադ», հայտնում է beIN Sports-ը: Այժմ սաուդյան ակումբին անհրաժեշտ է համաձայնեցնել «կարմիրների» հետ տրանսֆերի չափը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Իթթիհադը» պատրաստ է Սալահի համար վճարել 90 միլիոն եվրո, ինչը կլինի սաուդյան Լիգայի պատմության ռեկորդային տրանսֆերը։
Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 2 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։